Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանն իր պատմական ժառանգությունով չի զիջում Չինաստանին

Փետրվար 26,2016 23:50

Ավարտվեց «Հայ-չինական մշակութային փառատոնը», որի արդյունքները «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը եւ «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Լիլիա Կարապետյանը:

Փետրվարի 8-ից 25-ը Հայաստանի ճարտարապետների միությունում եւ «Ակումբ» ռեստորանային համալիրում անցկացվեցին վեց տարբեր միջոցառումներ, որոնք համատեղ կազմակերպել էին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Չինական գիտամշակութային կենտրոնը: Փառատոնի ինֆորմացիոն աջակիցն էր «Նոյան Տապան» լրատվական գործակալությունը:

Տիգրան Չոբանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին, որն իր խմբով միջոցառման ամբողջ ընթացքում ցուցադրեց հայոց ռազմական պարերը, իսկ վերջին միջոցառմանը նաեւ ներկաներին ուսուցանեց դրանք:

Տիգրան Չոբանյանը, սակայն, զարմանք հայտնեց, որ այս հետաքրքիր եւ ճանաչողական միջոցառումները ԶԼՄ-ների արժանի ուշադրությանը չարժանացան, առավել եւս, որ Հայաստանը հին քաղաքակրթության կրող է, որի մշակութային ժառանգությունը հայտնի է ամբողջ աշխարհին: Նա նաեւ տարակուսանք հայտնեց, որ որեւէ աջակցություն չեղավ մշակույթի նախարարությունից եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանատնից: «Անհրաժեշտ է պրոպագանդել այն, ինչով հպարտանալու լիարժեք իրավունք ունենք, այլ ոչ թե լուսաբանենք էժանագին սենսացիաները», – ասաց նա:

Բոլոր միջոցառումների ժամանակ զուգահեռներ  անցկացնելով Հայաստանի եւ Չինաստանի բազմադարյան մշակույթների (նաեւ սպորտի ոլորտում) եւ ավանդույթների միջեւ՝ կազմակերպիչները ներկաներին եւ հյուրերին ցույց տվեցին, որ մենք ոչնչով չենք զիջում Չինաստանին: Ի դեպ, վերջին օրը հայկական ռազմական պարեր սովորեցնելուց բացի, հյուրերի, հատկապես՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, ինքնապաշտպանության եւ ինքնակառավարման դասընթացներ կազմակերպվեցին:

Լիլիա Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին եւ հովանավորներին, նշեց, որ այս միջոցառումը լինելու է ավանդական եւ տարեցտարի դրանց որակը եւ քանակը ավելանալու է: Բանախոսները, մասնավորապես, նշեցին, որ ապագայում փառատոնի շրջանակներում պլանավորում են ընդգրկել նաեւ Հայկական կոխ ըմբշամարտը, որը պատմական հարուստ ժառանգություն ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29