Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Ռշտունու հեղափոխական մեթոդները դատական համակարգում

Փետրվար 26,2016 22:11

Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով փետրվարի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, որը իր կարիերան սկսել էր Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանի դատավորի պաշտոնից, Գեւորգ Կոստանյանի հրավերով 2013-2014 թվականներին զբաղեցրել էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը, իսկ 2014 թվականից նշանակվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, 35-ամյա երիտասարդի նշանակումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում բավական ծանր են տարել դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ: Բանն այն է, որ Վազգեն Ռշտունին, ստանձնելով պատասխանատու այս պաշտոնը՝ առաջին իսկ հանդիպման ժամանակ խստորեն հրահանգել է՝ «վերջ կոռուպցիային»: Սա, բնականաբար, դուր չի եկել շատերին, հատկապես տարեց դատավորներին, որոնք ի սկզբանե դեմ են եղել իր արդարամիտ որոշումներով աչքի ընկնող Ռշտունու նշանակմանը: Վերջիններս անգամ նեղվել են, թե Ռշտունին ինչի՞ կարիք ունի, մեծահարուստ ընտանիքից է:

Aravot.am-ը փորձեց պարզել, թե պարոն Ռշտունու նշանակմանը ինչպե՞ս են վերաբերում Շիրակի մարզի դատական համակարգում, այստեղ նրան կարծես չէին ճանաչում. ձեռնպահ մնացին գնահատական հնչեցնելուց, պարզապես նշեցին, որ նախագահի որոշումն է, իրենք էլ պարտավոր են հարգելու: Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին ու Րաֆֆի Ասլանյանը միաժամանակ դատախազ նշանակվեցին՝ մեկը՝ Կոտայքի, մյուսը՝ Շիրակի մարզի (նրանք, ի դեպ, հասակակիցներ են), մենք պարոն Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գնահատական կտա նախկին դատախազի՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելուն:

Շիրակը դատախազն առավել քան վստահ է, որ Վազգեն Ռշտունին իր աշխատանքով ՀՀ դատական համակարգում միայն դրական փոփոխություններ է կատարելու ու իր բառերով ասած՝  նոր իրողության ձևավորման հիմքեր է դնելու: «Վազգեն Ռշտունին մարդկային ու մասնագիտական  բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է: Նա անկաշառ է. մշտապես աչքի է ընկել իր հակակոռուպցիոն վարքագծով,  օբյեկտիվ և անկողմնակալ  է: Նրա համար անձի անմեղության կանխավարկածն ունեցել է կարևորագույն և առաջնային նշանակություն», -գովեստի այսպիսի խոսքեր հնչեցրեց Րաֆֆի Ասլանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29