Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Բռնի գործողություններ են լինելու մեզ այստեղից հանելու համար»

Փետրվար 26,2016 21:45

«Քաղաքապետարանի որոշումը ժամանակի առումով հավաքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ, եւ Բաղրամյան 26-ի նոտարական գրասենյակների վերածված դատարանի դատական ակտն ուժի մեջ թողնելու վերաբերյալ ու դրա դեմ բողոքող իմ հայցը մերժելու վերաբերյալ անհիմն են: Այնուհետեւ ես ձեւական-իրավական առումով պահպանեցի դրանց պահանջները ու 24:00-ին հայտարարեց, որ իմ կազմակերպած հավաքն ավարտվում է»,- այս մասին Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա՝ դրանից հետո «Ոտքի Հայաստանը» հայտարարեց մեկ ուրիշ հավաք, որը կապ չուներ արդեն ավարտվածի հետ. «Քանի որ, իրենց ակնկալմամբ, այդ հավաքին պետք է մասնակցեին 100-ից ոչ ավել մարդիկ, Քաղաքապետարանին իրազեկում չներկայացվեց: Հավաքը տեղի ունեցավ: Գիշերը ոստիկանությունի իրեն շատ տարօրինակ կերպով պասիվ ու հանգիստ էր պահում: Այնպիսի տպավորություն էր, որ լուծարման գործընթացի մեջ է»:

Վարուժան Ավետիսյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ ոստիկանության այսօրվա հայտարարությունից պարզ դարձավ, որ «այս համակարգի եւ ոստիկանության նենգ ու դավադիր էությունը պարզապես երեկ դարան էր մտել: Ոստիկանությունը հայտարարությունում իրեն չիմացողի տեղ դնելով փորձում է ներկայացնել, որ գիշերվա ընթացքում իմ կազմակերպած հավաքը շարունակվել է, ինչն անհեթեթություն է»:

Նա տպավորություն է ստացել, որ երեկ գիշեր ամբողջ իրավաբանական միտքը քննարկում է կազմակերպել եւ բացի նախկինում մշակված «սադրիչ պլանից, որը սկսվեց մամուլում կեղծ տեղեկություններ հրապարակելով, որ այստեղ անկարգություններ են սպասվում, այնուհետեւ ոստիկանության սադրանքը, հետո դրա վերաբերյալ Վիշինսկու մեթոդով եւ բառապաշարով արված հայտարարությունը եւ համակարգի պարտադրանքով, Քաղաքապետարանի որոշմամբ ժամանակի սահմանափակումներ մտցնելը: Պարզ է, որ սրանից հետո պետք է ինչ-որ ժամանակ, ըստ իրենց պլանի, հետեւեն բռնի գործողություններ մեզ այստեղից հանելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իշխանությունը խուճապի մէջ է,
    հեսա, յանձնվելու է,
    մի օրից միւսը՝ փախչելու է – եթէ առիթը ընծայվի որ փախչի… –

    հետեւաբար՝ ձեր անձնական պարտքերը մի վճարէք, ժողովուրդ

    Սուրբ Զատիկը առանց ռեժիմի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29