Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր մեկնարկեցին Համաշխարհային մտավոր խաղերը:
Տղամարդկանց եւ կանանց մրցաշարերին մասնակցում են 16-ական շախմատիստներ, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Այսօր խաղացվել են արագ շախմատի չորս առաջին պարտիաները: Գաբրիել Սարգսյանը 2,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը կես միավոր պակաս ունի եւ 13-րդն է: Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես իր անվան դիմաց գրանցել է 1,5 միավոր ու 13-րդ տեղում է:
Կարդացեք նաև
Վաղը կայանալու են արագ շախմատի եզրափակիչ երեք տուրերը:
Լուսանկարները՝ imsa2016.fide.com-ի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ