Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարին կապաքինվի տանը

Փետրվար 26,2016 20:22

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի  պաշտպան Դավիթ Գյուրջյանը չգիտի, թե ինչու Վերաքննիչ դատարանը այսօր կեսօրին որոշեց փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ Գասպարիի փաստաբանների վերաքննիչ բողոքով նիստն այսօր նախատեսված էր ժամը 17:30, սակայն Վերաքննիչ դատարանը, ավելի շուտ անցկացրեց այն՝ փաստաբանների բացակայությամբ, ինչպես որ Գասպարիի կալանավորման որոշումն էր ընդունել առանց փաստաբանների բացակայությամբ:

«Չգիտենք՝ դատարանի՝ ավելի շուտ վճիռը հրապարակելու որոշման դրդապատճառն ու հրատապությունը»,- ասաց փաստաբանը:

Վարդգես  Գասպարին էլ մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ կապաքինվի տանը՝ նորմալ պայմաններում, ու այս պահին դեռ չունի որոշում բուժհաստատություն տեղափոխվելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին կալանավորվել էր  փետրվարի 19-ին։ Նա մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29