Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. Վարդգես Գասպարին երբեք չի հրաժարվել իր փաստաբաններից

Փետրվար 26,2016 19:44

«Այս ոչ ադեկվատ պահվածքը՝ բացի այն, որ Գասպարիի ամեն նիստի մենք ականատես ենք լինում, ես տեղեկություններ ունեմ իմ գործընկերներից, որ նաեւ այլ նիստերով այս դատավորը իրեն այսպես է պահում»,- փետրվարի 26-ին Վարդգես Գասպարիի գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ քրեական դատավարությունը, Սահմանադրությունը եւ կոնվենցիան հստակեցնում են պաշտպան-պաշտպանյալ իրավունքի ստանձնումը, դրանք դատարանի որոշմամբ չեն կատարվում: Եվ փաստ է, որ Վարդգես Գասպարին երբեք չի հրաժարվել իր փաստաբաններից՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր. «Այն պահից, երբ անձը հայտարարեց, օրինակ՝ ուզում եմ, որ Տիգրան Եգորյանը լինի իմ պաշտպանը, եւ եթե Տիգրան Եգորյանն էլ փոխադարձաբար համաձայն է, վերջ, որեւէ այլ պետական մարմնի ներգրավվածություն այդ փոխհարաբերություններում չի պահանջվում: Այն պայմաններում, երբ Վարդգես Գասպարին ասում է՝ ես չեմ հրաժարվում իմ պաշտպանից, իմ պաշտպանն է հանդիսացել, եւ այս պահին էլ հանդիսանում է Տիգրան Եգորյանը, մնացած հարց ու պատասխանը ավելորդ է, ընդամենը անհասկանալի ինտրիգներ են կամ, միգուցե այլ անձնական, ֆիզիոլոգիական կամ առողջականի հետ կապված խնդիրներ լինեն, բայց իրավունքի հետ դա կապ չունի»:

Վերաքննիչ քրեական դատարանը ուրբաթ 17:30-ին պետք է քններ Տիգրան Եգորյանի բողոքը, սակայն Վարդգես Գասպարիի նկատմամբ կալանավորման գործով վերաքննիչ բողոքի քննությունը տեղ է ունեցել առավոտյան 11:00-ին: Տիգրան Եգորյանը ասաց, որ բոլորից թաքուն է գործի քննությունը տեղի ունեցել եւ կայացել է ակտը, որը իրենց հանձնվել է միայն 16:15-ին. «Մեր գրասենյակ զանգահարել են եւ հարցրել են՝ արդյոք հնարավո՞ր կլինի, եթե մենք ժամը 11-ին նիստը տեղափոխենք: Մեր գրասենյակից պարզաբանել են, որ փաստաբանների մի մասը հարցաքննության են, մի մասը՝ այլ գործերի, պարզաբանել ենք, որ հնարավոր չէ: Բայց փաստորեն, դա ուղղակի հռետորական հարց է եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29