Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գասպարին՝ դատավորին ««Նուբարաշենում» փակելով` փորձեցիք ինձ բերել Ձեզ հարազատ միջավայր»

Փետրվար 26,2016 19:12

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից Նելլի Բաղդասարյանը հրապարակեց որոշումը, ըստ որի Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացվելու Փաստաբանների պալատ:

Դատական նիստի ընթացքում Վարդգես Գասպարին շարունակեց իր հայտարարությունը. «Քանի որ բոլոր դեպքերում օրինականության շրջանակներում չեք կարողանում հակակշռել իմ բողոքի արդար եւ օրինական դրսեւորումները, դրա համար Դուք որոշեցիք ինձ կալանավորել տեղափոխել այն միջավայր, որտեղ օրենքները գոյություն չունեն՝ կալանավայր՝ Նուբարաշեն: Որտեղ շրջանառվում եւ օգտագործվում են ահռելի քանակությամբ թմրանյութ, պարտադիր է գումարը, պարտադիր է օբշյակին մասնակցելը, պարտադիր է քրեական իրավահարաբերությունների մեջ մտնելը: Դուք ինձ կալանավորելու եւ «Նուբարաշենում» փակելով փորձեցիք ինձ բերել Ձեզ հարազատ միջավայր, որպեսզի Ձեր  հարազատ միջավայրում Ձեր հարազատ միջոցներով փոխեք իմ քաղաքացիական դիրքորոշումը: Ես ի դեմս Ձեզ եւ որպես դատավոր, դատավոր դժվարանում եմ ասել, որպես մեղադրող, այստեղ դատարան գոյություն չունի, Դուք որպես մեղադրող եք հանդես գալիս պարոն Մանուկյանի հետ միասին»:

Նելլի Բաղդասարյանը խնդրեց Գասպարիին կոռեկտ արտահայտվել: Վարդգես Գասպարին շարունակեց նրա խոսքը. «Այլապես դա կընկալվի որպես անցանկալի վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ դրա համար կուղարկեք կալանավայր, որ ինձ կտտանքների ենթարկեն: Ես դրան մոտավորապես ծանոթացել եմ: Ես, կալանավայրում չենթարկվելով Ձեզ հոգեհարազատ բարքերին, նոր թվարկեցի ….»:

Դատավորը կրկին ընդհատեց նրան, եւ խնդրեց մեղադրանքի շուրջ խոսել, այլապես սանկցիա կկիրառի: Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե ո՞ր հիմքով, սակայն Նելլի Բաղդասարյանը չէր լսում Եգորյանին, եւ խնդրում էր Գասպարիին շարունակել իր խոսքը:

«Ինչո՞ւ եք Դուք անհարգալից վերաբերմունք դրսեւորում իմ նկատմամբ»,- հետաքրքրվեց Եգորյանը: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը նման պայմաններում չի կարող դատական նիստը շարունակել եւ հարկադրված է դատական նիստը հետաձգել, քանի որ Տիգրան Եգորյանը շարունակում է խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքին:

Ներկաները կրկին սկսեցին հարվածել ապակուն՝ հայտարարելով, որ դատարան չկա:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29