Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանը Տիգրան Եգորյանի նկատմամբ սանկցիա կիրառեց (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 19:07

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Հայտարարված ընդմիջումից հետո Վարդգես Գասպարին հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ ինքը երբեք չի հրաժարվել իր պաշտպաններից եւ շարունակում է պնդել, որ բոլոր դեպքերում, բոլոր գործերով, բոլոր հանգամանքներում բացառապես Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Դավիթ Գյուրջյանն են իր պաշտպանները: Նելլի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Գասպարին համաձա՞յն է, որ դատարանը գործում ներգրավվի Տիգրան Եգորյանին եւ Լուսինե Հակոբյանին:

Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Իմ վստահորդը հայտարարեց, եթե ինչ-որ բան սխալ է ընկալվել, խնդրեմ պարզաբանում պահանջեք, կպարզաբանեմ»: Նելլի Բաղդասարյանը կրկնեց հարցը՝ հավելելով, որ Տիգրան Եգորյանը այդ պահին որեւէ լիազորություն չունի:  Եգորյանը հայտարարեց, որ Գասպարին պատասխանել է իր հարցին, Նելլի Բաղդասարյանը ասաց, որ դատարանը ընդունեց, որ Գասպարին ցանկանում է, որպեսզի դատարանը ներգրավվի: Տիգրան Եգորյանը նկատեց, որ Գասպարին նման հայտարարություն չի արել:

Գասպարին եւս մեկ հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ ինքը պնդել է, որ ոստիկանության ներկայացուցիչները մարդասպաններ են եւ մարտի 1-ին սպանել են իր հարազատներին: Նելլի Բաղդասարյանը խնդրեց, ըստ էության, խոսել՝ քրեական գործի հետ կապված, հակառակ դեպքում՝ դատարանը կընդհատի իրեն:

Երբ Տիգրան Եգորյանը ցանկացավ տեսակետ արտահայտել Նելլի Բաղդասարյանն ասաց, որ ինքը ներգրավված չէ գործին, եւ նույնիսկ խնդրել նրան Լուսինե Հակոբյանի հետ լքել դահլիճը: Վարդգես Գասպարին հայտարարեց, որ ինքը չի հրաժարվել իր պաշտպանից, եւ Տիգրանի Եգորյանին որպես իր պաշտպան: Դատարանը գործում ներգրավվեց Տիգրան Եգորյանին  եւ Լուսինե Հակոբյանին:

«Մենք գնա՞նք, թե՞ մնանք»,- հետաքրքրվեց Տիգրան Եգորյանը: «Դուք լավ չեք լսում, այո՞»,- պատասխանեց Նելլի Բաղդասարյանը: «Ոնց որ Դուք»,- ասաց Եգորյանը: Նելլի Բաղդասարյանը խնդրեց չվիրավորել, եւ քանի որ Տիգրան Եգորյանը չի ենթարկվում նախագահող դատավորին, կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում:

Եգորյանը պահանջեց իրավական հիմքը նշել: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ մեկ անգամ եւս նման վերաբերմունք դրսեւորելու դեպքում Եգորյանի նկատմամբ կկիրառվի առավել խիստ դատական սանկցիա:

«Դուք պարտավոր եք բացատրել, թե ինչի հիման վրա եք իմ նկատմամբ սանկցիա կիրառում»,- ասաց Եգորյանը:

Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը կկիրառի դատական սանկցիա եւ կդիմի Փաստաբանների պալատին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դահլիճը արձագանքեց որոշմանը՝ ներկաները սկսեցին հարվածել ապակուն եւ վանկարկել՝ «Ամոթ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29