Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Չի կարող խորհրդարանը լինել վատը, էթիկայի հանձնաժողովը`լավը

Փետրվար 26,2016 18:44

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթները պետք է լինի շահերի բախումների խնդիրը: Պետք է հայտարարագրերի անճշտությունների խնդիրները ուսումնասիրության առարկա դառնային, իսկ մենք, այսպես ասած, զբաղված ենք միջանձնային երկխոսության գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ լինելու մասին քննարկումներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թեւան Պողոսյանն`անդրադառնալով Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խմբի`երեկ Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցին:

Թեւան Պողոսյանն ամբողջությամբ կիսում է զեկույցում արտահայտված դիտողությունները: Նա համակարծիք է նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքը ավելի վստահելի կլինի, եթե պատգամավորների դեմ հայցերը քննեն ոչ թե գործընկեր-օրենսդիրները, այլ անկախ մարմին, որը կունենա նաև համարժեք պատիժ սահմանելու հնարավորություն: Մեր զրուցակիցը նկատում է, որ արդեն գոյություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործառույթների մեջ դա պետք է լիներ, բայց այդ մարմնի գործունեությունն էլ բավական ձեւական բնույթ է կրում:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ էր համաձայնել նշյալ դիտողությունների հետ`ասելով, որ այդ գործառույթների միակ իրականացնողը չի կարող ԱԺ էթիկայի հանձնաժողովը լինել, համակարգային լուծում է պետք:

Թեւան Պողոսյանը համաձայն է նաեւ այս գնահատականի հետ: Ավելին, հիշեցնում է, որ ՄԻՊ-ի թեկնածության քննարկման ժամանակ, խորհրդարանում, իր ելույթում ինքը հայտարարել է, որ ամենակարեւոր օրենքը, որն այս տարի պետք է ընդունվի, դա ԱԺ կանոնակարգ-օրենքն է: Այս բոլոր խնդիրները այն պետք է իր մեջ ներառի եւ լուծումներ առաջարկի, այլապես չի կարող մարմինը (խորհրդարանը) լինել վատը, նրա մեջ աշխատող մեկ կառույցը (էթիկայի հանձնաժողովը) լինել լավը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29