Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի դերը Ադրբեջանական ՍՍՀ-ի հայերի ջարդերում (անիմացիոն տեսանյութ)

Փետրվար 26,2016 18:30

1988-ից 90 թվականներին՝ դեռևս Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սկսվեցին հայերի հալածումներն ու սպանությունները:

sumgait-01-ru sumgait-02

Տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ Խորհրդային միության նման հզոր ուժային կառույցներով երկրում հնարավոր եղան այդպիսի ջարդերը:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հասկանալու բան կա, իմ կարծիքով: Անիծված գորբաչովը հայտարարեց իր ,,գլասնոստը,, առանց հասկանալու (ավելի ճիշտ՝ լավ հասկանալով) թե ինչերի կբերի խորքային խնդիրների բացահայտումը՝ առանց արդարացի լուծումների: Ղարաբաղի խնդիրն առաջինն էր, որովհետեւ ամենացավոտն էր երեւի: Սակայն սպասվող լուծման փոխարեն կրակի վրա յուղ լցվեց վերեւից: Հիշենք օրինակ, հայտնի խոսքերը խորհրդային ամենաբարձր ամբիոնից՝ ,,ադրբեջանցիները ձեզ փոշի կդարձնեն, խելքներդ գլուխներդ հավաքեք!,, Սա գործողության հրահանգն էր: Անմիջական առիթը եղավ գլխ. դատախազ Կատուսեւի սադրիչ հայտարարությունը, որ ղարաբաղում սպանել են ադրբեջանցիների: Դրանից հետո սումգայիթն սկսվեց, որն ինչպես պարզվեց՝ պատրաստված էր (հասցեների ճշտում եւ այլն:) Այնտեղ մտցված զորքի անհասկանալի վարքը պարզ դա է ապացուցում: Նրանց հրամայված էր կանգնել փողոցներում եւ չխառնվել շենքերում ու բակերում տեղի ունեցող ջարդերին! Ասվածը պետք չէ հասկանալ որպես պաշտպանություն ադրբեջանցիների՝ իրական նպատակը ազգամիջյան մեծ ջարդ ստեղծելն էր՝ սովետը քանդելու նպատակով, որը հետո պիտի հասկացվեր, քանի որ հետեւցին բազմաթիվ, նույնանման այլ կոնֆլիկտներ՝ ֆերգանա, չեչնիա, օսեթիա, աբխազիա եւ այլն: Իսկ հետո տեղի ունեցան հանրապետությունների սուվերենության հաղթարշավն ու ,,պրիվատիզացիա,, կոչվող ընդհանուր ալան-թալանը! Սա պարզ ցույց է տալիս, թե ինչ լուրջ ուղեղներ ու ծրագրեր են աշխատել այս վիթխարի գործի վրա, որից էլ կարելի է հետեւություններ անել թե հիմա ինչեր են տեղի ունենում —-

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29