Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու և խոշտանգելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Փետրվար 26,2016 18:25

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Մ. Բ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վիճաբանության վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ինքն ու գործընկերները մեկնել են դեպքի վայր ու պարզել, որ քաղաքացի Հայկանուշ Հ.-ն և որդին՝ Գագիկ Մ.-ն, տանը վիճաբանում են: Իր օրինական պահանջներին Գագիկ Մ.-ն չի ենթարկվել, այդ պատճառով ոլորել Է վերջինիս ձեռքերն ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Հաջորդ օրը՝ 2016թ. փետրվարի 8-ին, Գագիկ Մ.-ն ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016թ. փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն իրեն բերման ենթարկելու նպատակով ոլորել է ձեռքերը, որի հետևանքով կոտրվել է ձեռքի անրակը, ապա հարվածել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Գագիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը ոստիկանության Մալաթիայի բաժնում տևական ժամանակ ապօրինի պահվել է, և իրեն բուժօգնություն չեն ցուցաբերել:

Գագիկ Մ.-ի հաղորդման հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում  նախապատրաստված նյութերով, պաշտոնատար անձի կողմից առերևույթ խոշտանգում կատարելու և պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին և 309-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29