Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստին, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել է օրակարգային երկու հարց: «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մոտեցումները: Բոլոր հարցադրումներին ոլորտի պատասխանատուները մանրամասն պատասխանել են:
Միաձայն կողմ քվեարկությամբ խորհրդի անդամները հաստատել են նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը: Որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:
Երևանի քաղաքապետարան