Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսեք` ինչպես են փայլում նրանց աչքերը». Նիկոլայ Գրիգորյանը` ԱԻՆ-ի` հաշմանդամություն ունեցող աշխատակիցների մասին (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 17:23

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրով 2012թ.-ից հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետական համակարգի առաջին հիմնարկն է, որն աշխատանքի է ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Այսօր «Life» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախարարությունում աշխատում է սայլակով տեղաշարժվող 35 աշխատակից. «Նրանք ներգրավված են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որը գործում է նաեւ բոլոր մարզերում: Աղետների ռիսկերի գնահատման ազգային պլատֆորմում ստեղծեցինք խումբ` քննարկելով հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի ընդունելու հարցը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ «Life» ծրագրով ԱԻՆ-ն ապահովվել է վերելակով, եւ հաշմանդամություն ունեցող աշխատակիցները կարողանում են օգտվել նաեւ սպորտդահլիճից. «Նրանք մասնակցել են կարատեի մրցումների: Թվում է, թե ճապոնական կարատեն եւ հաշմանդամները հեռու են իրարից, բայց այսօր դա իրականություն է: Նաեւ բասկետբոլի մրցումների են մասնակցում: Նրանք կարող են եւ ունակ են, նրանց ուժերը հնարավոր է օգտագործել: Նայեք նրանց աչքերին` այնպես են փայլում…»:

Նիկոլայ Գրիգորյանը հիշեցրեց, որ մինչ աշխատանքի անցնելը հաշմանդամություն ունեցողների համար կազմակերպվել են լեզուների ուսուցման եւ մասնագիտական հմտությունների դասընթացներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29