Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնը համաներման հանձնաժողովին է ներկայացրել քաղբանտարկյալների նոր ցուցակ, որում ներառված է 105 մարդ: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
Կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը հայտնել է, որ 2015թ. վերջին քաղաքացիական հանրության ակտիվիստների կազմած միասնական ցուցակը (որում ներառված էր 93 մարդ) համալրվել է 9 նոր անուններով:
Ցուցակում տեղ են գտել նաև ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները, որոնք, չնայած ազատ են արձակվել, բայց դա պայմանական ազատում է, ուստի նրանք համարվում են դատապարտյալներ:
Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնը հիմնվել է 2014թ. հոկտեմբերին մի խումբ նախկին «խղճի բանտարկյալների» կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ