Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Դատական նիստին ներկայացել են մի խումբ ակտիվիստներ, որոնք ունեն «Ես Գասպարին եմ», «Հայաստանի դատավորներն անարժանապատիվ ու անինքնասեր են» պաստառներ: Դատարանում ներկա է նաեւ Դավիթ Սանասարյանը:
Մինչ նիստի սկիզբը Գասպարիին բերման ենթարկած ոստիկանները չէին թողնում իր պաշտպան Տիգրան Եգորյանի հետ շփվել, չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ դատարանը Գասպարիի խափանման միջոցը փոխել էր եւ որոշել էր նրան անհապաղ ազատ անցկացնել: Ոստիկանները լքեցին նիստերի դահլիճը միայն նրանից հետո, երբ Նելլի Բաղդասարյանը հրապարակեց վերաքննիչ դատարանի որոշումը:
Կարդացեք նաև
Նելլի Բաղդասարյանը խնդրեց Տիգրան Եգորյանին ներկայացնել իր վկայականը, սակայն նա պատասխանեց, որ ինքն արդեն ներկայացել է, եւ Գասպարին երբեք էլ չի հրաժարվել իր պաշտպանությունից:
Սակայն դատավորը պնդեց եւ ընդմիջում հայտարարեց, քանի որ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը ուշանում է եւ խնդրել է դատարանին նիստը տաս րոպե ուշացումով սկսել: Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ դատարանը իրավաչափ չէ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ