Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանը սպանդանոց չէ». «Դինգո» թիմը՝ քաղաքապետարանին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 26,2016 16:10

Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմը փետրվարի 26-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք եկել էին իրենց շներով: Ակցիայի մասնակիցներն ունեին «Մեր քաղաքը սպանդանոց չէ», «Վերջ սպանդին» գրառումով պաստառներ: Նրանք քաղաքապետարանի դիմաց վանկարկում էին՝ «Երեւանը սպանդանոց չէ»:

Ակցիայի ընթացքում թիմի անդամ Գոհար Մանուշակյանը հայտարարեց, որ «Դինգո» թիմը պահանջում է դադարեցնել շների սպանդը, հանրային վերահսկողություն իրականացնել «Յունիգրաֆ իքս» կազմակերպության աշխատանքի նկատմամբ. ««Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը գործում է արդեն ավելի քան 6 տարի, ինչը բավական է հասկանալու համար նրանց աշխատանքի անարդյունավետությունը: «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը գռփում է հանրության փողերը եւ ավելի սրում թափառող շների իրավիճակը Երեւանում: Համարյա ամեն գիշեր Երեւանում կրակոցներ ենք լսում տարբեր թաղամասերում, երբ զանգահարում ենք 102, ստանում ենք պատասխան, որ կրակում են քաղաքապետարանի աշխատակիցները»:

dingo_11 dingo_9 dingo_8 dingo_7 dingo_6 dingo_5 dingo_4 dingo_3 dingo_1 dingo-2

«Դինգո» թիմը պահանջում է Երեւանի քաղաքապետարանին մասնակցել զանգվածային ստերջացման ծրագրին, քանի որ դա է միակ աշխատող տարբերակը: Թիմը համարում է, որ «Յունիգրաֆ իքս» ընկերության անարդյունավետ աշխատանքի արդյունքներն են բոլոր այն խնդիրները, որոնք շներն առաջացնում են բնակչության համար:

Լրագրողների հետ զրույցում Գոհար Մանուշակյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ չունի կենդանիների պաշտպանվածության մասին օրենք. «Երեկ սարսափելի էր, երեկ Աբովյան քաղաքում առավոտյան ժամը 9-ին զանգվածային. այդ մարդն առանց թաքցնելու՝ մարդկանց աչքի առաջ տասնյակ շներ սպանեց: Երկուսին հնարավոր էր փրկել, բերեցինք Երեւան: Երեկ Քանաքեռում են եղել կրակոցներ՝ Շամպայնի գործարանի հատվածում, Կենտրոնում: Երեկ Երեւան քաղաքում շատ տեղեր են եղել: Սովորաբար, մի անգամից մի քանի համայնքներում չեն կրակում, երեկվա կրակոցները կապում ենք մեր այսօրվա ակցիայի հետ եւ պահանջելու ենք, որ այս ամենը համապատասխան պատասխան ստանա»:

Երեւանի քաղաքապետարանից այդպես էլ թիմը արձագանք չստացավ: Ի պատասխան քաղաքապետարանի լռության, հավաքվածները սկսեցին ամոթանք տալ՝ բարձրաձայն վանկարկելով՝ «Ամոթ»:

Անպատասխան մնալով՝ «Դինգո» թիմի անդամները երթով շարժվեցին դեպի կառավարություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29