Շարունակելով նախորդ տարվա վերջում մեկնարկած այցելությունների շարքը դեպի Արևելյան գործընկերության երկրներ, Ուկրաինայից և Վրաստանից հետո,
ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին՝ երկուշաբթի՝ ս.թ փետրվարի 29-ին կժամանի Ադրբեջան իսկ հաջորդ օրը՝մարտի 1-ին կայցելի Հայաստան:
Ադրբեջանում՝ Բարձր ներկայացուցիչը հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում գտնվելու ընթացքում՝ Բարձր ներկայացուցիչը կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ միասին։ Նա կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հայաստանում՝ Բարձր ներկայացուցիչը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն