ԱԺ նիստերի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը արձագանքելով Լեւոն Զուրաբյանին՝ մեղադրեց ընդդիմությանը, որ ավելի անվստահելի են, քան իշխանությունը, որ առավոտ ընդդիմություն են, կեսօրին դառնում են իշխանություն:
Այս մասին Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանեց. «Դա մեզ չէր ուղղված: Որեւէ մեկի դուխը չի հերիքի էդպիսի մեղադրանք մեզ ներկայացնելու»: Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ էր ուղղված՝ Արամ Մանուկյանն ասաց. «Մյուս կողմ էին նայում, դեպի ձախ էին նայում»:
Իսկ ձախ կողմում նստում են ՕԵԿ եւ ԲՀԿ պատգամավորները:
Իսկ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ Այվազյանը ճիշտ է ասում. «Ճիշտ է ասում, ինքը իրենց քաղաքական ուժի պրակտիկայից է խոսում: Ինքը շատ լավ գիտի եւ խոսում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ