Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության նոր քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ եթե ԵԽԽՎ-ի չափանիշներով նայենք՝ ՀՀ-ում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ են եղել. «Այլ իրավական հարթության մեջ, որ նայում ենք՝ կարող ենք ասել, որ չունենք: Դրա համար ես ձեռնպահ կմնամ գնահատական տալ»:
Հարցին՝ Գասպարին է՞լ է այդ մի քանի տասնյակի մեջ մտնում՝ նա պատասխանեց. «Կարելի է իրեն էլ տեսնել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին ձեր քաղաքական ուղուց շեղվելու համար կուսակցությունից հեռացրեցիք, չե՞ք պատրաստվում Վահան Բաբայանի հարցով էլ նման որոշում կայացնեք եւ առանձնացնեք նրան՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Ներքին մեր հարցերը կաշկանդված չենք հրապարակային դարձնելու, բայց ներքին խոհանոցային հարցերի մասին պարբերաբար խոսել տեղին չեմ համարում: Հիշատակեցիք Էլինար Վարդանյանին, դա մեր կառույցի սկզբնական որոշումն էր, որը ղեկավար մարմնում դեռ գնահատական չի տրվել ու վերաբերմունքը չի ստացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ