Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենները հիմա էլ ՀՅԴ-ի զնաչոկն են կպցնելու. Արամ Մանուկյանը քննադատում է Աշոտյանին

Փետրվար 26,2016 14:20

Ո՞ր նախարարությունները տվեցին ՀՅԴ-ին, որոնք վա՞տ էին աշխատում, թե՞ որի վրա ՀՅԴ-ն մատը դրել էր՝ էս խաղալիքն եմ ուզում, է՛ս ուտելիքն եմ ուզում»,- այսօր այսպիսի հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հորդորելով իրեն բացատրել սկզբունքը՝ ինչպե՞ս որոշվեց, թե որ նախարարությունները, մարզպետները պետք է նվիրաբերվեն նոր կոալիցիային:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Սերժ Սարգսյանի ելույթի շարունակությունն է, որին լուրջ չպետք է վերաբերվել:

Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ «Արմեն Աշոտյանն անիծեց Հայաստանի կրթության համակարգի հերը: Մի համակարգ, որը չպետք է լիներ կուսակցական: Հանրակրթությունը դարձնել կուսակցական, նշանակում է անիծել հանրակրթության հերը: Հիմա էլ ուրիշ զնաչոկ են կպցնելու: Կարան մի զնաչոկը ստեղ կպցնեն,մյուսը՝ ստեղ: Խայտառակություն է, ամոթ է»:

Արամ Մանուկյանը պատմեց, թե ինչպես է ինքը աշխատել. «Ես փոխնախարար էի, առաջին տեղակալն էի, 35 հազար աշխատող կար մեր նախարարությունում, մի հոգի աշխատանքից չի հեռացվել, որեւէ մեկը ՀՀՇ-ական չի դարձել: Որեւէ տնօրեն, հավաքարար կամ վարորդ անգամ չի փոխվել եւ չի դարձել մեր կուսակցության անդամ: Ո՞նց կարելի է քո վարչական լծակն օգտագործել, մարդկանց ստիպել, որ դառնան քո նման մտածող: Որբի գլուխ են դարձրել կրթության համակարգը: Ամեն եկող նախարարի հետ պետք է համակարգի այդ ուղղվածությունն ընդունի, հետո՞: Ու դա կոչվում է կրթության համակա՞րգ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29