Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան դիմում է ՀՀ կառավարությանը ՝ վերանայել Շանթ Ոսկերիչյանի մուտքն արգելող որոշումը

Փետրվար 26,2016 14:13

Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների ասոցիացիան իր խորը մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ազգությամբ հայ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին արգելվել է մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց օրինական հիմքերի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տարածք մուտք գործելու գործընթացը կարգավորելուն իրավասու լինելով հանդերձ, որպես իրավական հռչակված պետություն պարտավոր է օրենքը կիրառել թափանցիկ եւ առանց խտրականության բոլորի, այդ թվում նաև սփյուռքահայերի հանդեպ :

Այս պահանջը առավել հատկանշական է հայկական համատեքստում, ըստ որի պատմական և տնտեսական հանգամանքներից դրդված՝ հայերի մեծ մասը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս:

Ազգությամբ հայ այն անձինք, ովքեր ցանկանում են պահպանել կապը իրենց հայրենիքի հետ և մասնակցություն ունենալ հայ ժողովրդի կյանքում, չեն կարող ենթարկվել ՀՀ ազատ մուտք գործելու վիրավորական սահմանափակմանը:

Ֆրանսահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան դիմում է ՀՀ կառավարությանը ՝ վերանայել Շանթ Ոսկերիչյանի մուտքն արգելող որոշումը:

Ֆրանսիայի քաղաքացի և ծագումով հայ Շանթ Ոսկերիչյանին 2015 թվականի մայիսին արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն ՝ առանց օրինական բացատրության և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման:

Ավելի ուշ, մուտքի մերժումը արդարացվել է՝ շահառուի անվան գրանցմամբ մի ցուցակում, որի տվյալների արձանագրման չափանիշների ստուգումը անհնար է իրականացնել:

Հետևաբար, պարոն Ոսկերիչյանը պահանջում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել իր՝ ՀՀ մուտքի խոչընդոտման և Ֆրանսիա վերադարձնելու որոշման լիազորությունը, օրինականությունն ու շարժառիթը:

Այս գործի քննումը կիրականացվի 2016 թ.-ի մարտի 2-ին Երևանում կայանալիք դատական նիստի ժամանակ:

Ասոցիացիան հետևողականորեն ուսումնասիրելու է դատական գործընթացը՝ պարզելու համար, թե որքանով է ՀՀ արդարադատությունը հետամուտ լինում Եվրոպական Խորհրդում ստանձնած իր պարտավորություններին: Ըստ 2002թ.-ի համաձայնագրի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վարել արդար դատավարություն՝ կիրառելով Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի պայմանները:

Փարիզ, փետրվարի 24, 2016 թ.

Շանթ Ոսկերիչյանը «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգողն է, Ֆրանսիայի քաղաքացի, որին 22.05.2015-ին օդանավակայանում 12 ժամ պահելուց հետո իր կամքին հակառակ ուղարկել են հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29