Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ի վրա թեւե՞ր են աճել, ամոթ է, խոսեն այդքան ծիծաղելի բաների մասին». Արամ Մանուկյան

Փետրվար 26,2016 14:05

«Որ ասում էին՝ Հռոմի պապից կաթոլիկ, հիմա ՀՀԿ-ականից ՀՀԿ-ական»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ իրենցից բացի ՀՀ-ում քաղբանտարկյալ չի եղել, չի եղել անգամ 2008-ի Մարտի 1-ից հետո:

Լրագրողները փոխանցեցին Արմեն Ռուստամյանի մեկ այլ հայտարարություն կոռուպցիայի հանձնաժողովի հետ կապված, որ երբ հարցրել են՝ ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀԿ-ն ո՞նց կարող է պայքարի ինքն իր դեմ՝ պատասխանել է, որ բացառապես էթիկայի հանձնաժողովի միջոցով են փորձելու դրան հասնել: Արամ Մանուկյանը ծիծաղեց. «Ախր, էդ հուշագիրը փորձել եմ կարդալ, այնպես չի, որ չեմ կարդացել՝ հեգնանքից բացի ուրիշ բան չի առաջացնում: Եթե ուզում եք իմանալ իրականությունը, դուրս եկեք փողոց տաքսի նստեք, ձեր բարեկամներին հարցրեք, թող մարդիկ ասեն ինչ են մտածում այդ նոր ամուսնության կամ հետապահարզանի մասին: 88 միլիոնատեր է նստած պառլամենտում, ինչի՞ մասին է խոսքը: Էթիկայի հանձնաժողովը, որի անդամները իրենք են, պիտի որոշեն, որ նրանք բիզնեսով չե՞ն զբաղվում, մանդատից պիտի զրկե՞ն: Ամոթ է, խոսեն այդքան ծիծաղելի բաների մասին, որի մասին ավելի լավ է լռեն: Կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ են: Ո՞նց, իրենք իրենց դե՞մ: Կոռուպցիան հենց իրանց մեջ է: Մենք ամբողջությամբ ենք ստվեր,ամբողջությամբ ենք կոռուպցիա: Կոռուպցիան չլինի՝ էս համակարգը չի լինի: 80 հոգի պաշտոնական միլիոնատերեր նստած են խորհրդարանում, ունեն բիզնես: Հատուկենտ մարդ կա խորհրդարանում, որ բիզնես չունի: Եվ նրանք չեն էլ ամաչում, թաքցնում, որ Սահմանադրություն են խախտում: Մեր օրենքների մեծ մասը սպասարկում է հենց էդ բիզնեսը: Այսինքն, Դաշնակցության վրա հանկարծ թեւեր են աճել եւ իրենք պայքարելո՞ւ են այդ համակարգի դեմ: Երկու օր առաջ իրենք ընդդիմություն էին, հիմա՝ իշխանություն, երկու օր առաջ գիտեին, որ դա կոռուպցիա է, հիմա այդպես հանդես եկա՞ն: Լավ, լուրջ չի: Ոչ մեկը լուրջ չի ընդունում ոչ այդ փաստաթուղթը, ոչ այս կոալիցիան, ոչ իրենց ասածները»:

Նա վստահեցրեց, որ քաղաքական դաշտը բլեֆի վրա է. «Երկու քաղաքական ուժ բլեֆ են անում, թե իբր միացել են եւ էս երկիրը փրկելու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29