Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ, թող մեզ որպես գործիք օգտագործեն, ո՞վ ա դրան դեմ, որ». Արմեն Ռուստամյան

Փետրվար 26,2016 13:55

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հպարտացավ, որ ՀՀԿ-ի հետ հուշագրում 7 կետ էին ասում, ավելի շատ կետ է ընդունվել. «Եթե մեր սկզբունքներն ուզում ենք առաջ գնալ, դա ինչ-որ երրորդի դե՞մ է»,- ասաց նա՝ հերքելով, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությամբ Ռոբերտ Քոչարյանին օտարում է քաղաքական դաշտից:

Մենք ճշտեցինք՝ ոչ թե երրորդի դեմ է, այլ ՀՀԿ-ն ձեզ որպես գործիք է օգտագործում իրենց այդ հեռահար նպատակի համար՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ոչինչ, թող մեր ծրագրերը իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործեն, ո՞վ ա դրան դեմ, որ: Բա մենք ինքնանպատակ չենք, մենք ինքներս ենք միջոց, մեր կուսակցությունը միջոց է՝ այդ նպատակներին հասնելու համար: Հո Դաշնակցությունն ինքնանպատակ չի՞ ստեղծվել: Ստեղծվել է հայ ժողովրդին եւ հայությանը ծառայելու համար»:

Հարցին՝ ձեզ տված պորտֆելները բավարա՞ր են երկրում իրավիճակ փոխելու համար՝ նա պատասխանեց, որ . «Պորտֆելների միջոցով չի բավարար կամ ոչ բավարարը որոշվելու»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը դասական իմաստով կոալիցիա չի: Դրա առանցքի շուրջ չի ձեւավորվել իշխանությունը: Ձեւավորող առանցքը նախագահական համակարգն է, որովհետեւ դու ունես կիսանախագահական համակարգ: Այդտեղ դու ունենաս 3 պորտֆել, թե 13 պորտֆել՝ մեծ իմաստով ոչ մի բան չի փոխվում: Իրական որոշումները ոնց են ընդունվում՝ սա է գլխավորը:

Խորհրդարանական կառավարման համակարգում առանցքը բխում է այլ տեղից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայ ժողուվուրդը և հայությունը շատ թանկ են վճարել դաշնակցության ծառայության դիմաց—

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29