«Մալաթիա» տոնավաճառի հարակից Րաֆֆու փողոցը քիչ առաջ փակել էին մի քանի հարյուր աշխատակիցներ. նրանք բողոքում են տաղավարների բարձր վարձավճարների դեմ: Այստեղ են մեծ թվով ոստիկաններ։
«Ամսական վճարում ենք 180 հազար, այն դեպքում, երբ օրինակ «Երևան մոլ»-ում կամ այլ առևտրի կենտրոններում ավելի մատչելի է վարձակալությունը»,- մեզ հետ զրույցում նշում են վաճառողները՝ հավելելով, որ այսօր վաճառք չկա, առանց այն էլ մարդ չի մտնում տոնավաճառ, բայց ո՞ւմ մեղադրեն, պարզ է, որ տնտեսական վիճակից է։
Ոստիկանները պատ են կազմել տոնավաճառի մոտ։ Նրանք բերման են ենթարկել մի քանի վաճառողի, մինչ այդ բռնություն են կիրառել նրանց հանդեպ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում