Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինիների և կոնյակների առաջին խմբաքանակն արդեն Բենիլյուքսի երկրների շուկայում է

Փետրվար 26,2016 13:46

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 000 շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 11-ին, Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական ՛՛With Us՛՛ ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու հայկական գինու, կոնյակի, կարպետների և կաշվե իրերի տեսականու։ Բելգիական ընկերությունը մտադրություն էր հայտնել կազմակերպելու հայկական գինիների ներմուծումը Բելգիա և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Օրեր անց, հուլիսի 16-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը Եվրոպական Միությունում Հայաստանի առևտրային կցորդի հետ համատեղ կազմակերպել է  բելգիական ՛՛With Us՛՛ ընկերության տնօրենի այցը Երևան։

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ու քննարկումներ հայկական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արտահանման պայմանագրեր են կնքվել «Արմաս», «Կարաս», «Արմենիա Վայն» և «Նոյ» ընկերությունների հետ։

Հայկական արտադրանքի վաճառքն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված է https://armenianbrandyandwine.com/en/  ինտերնետային կայքի միջոցով:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29