Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ երեք տարի ես խցում եմ եղել՝ էնքան ծեծ ու ջարդ է եղել». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 13:20

ԱԺ-ում հայտարարվեց Գասպարիի նկատմամբ խոշտանգումների, ոչ մարդկային վերաբերմունքի մասին: Քանի որ դուք արդեն պատասխանատվություն եք կրում ներկա վիճակի համար, չե՞ք հետաքրքրվել՝ արդյոք խախտվե՞լ են նրա իրավունքները բանտում, գնացե՞լ եք կալանավայր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր այս հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանեց, որ կալանավայր չի գնացել. «Մենք ստորագրահավաքին միացել ենք, ինչպես գիտեք, նաեւ հետեւում ենք, որ այն, ինչ ԱԺ-ում հայտարարվեց, համապատասխան մարմինները դրանով զբաղվեն: Հիմա պարտադիր չի, որ անձամբ մենք զբաղվենք, հետեւում ենք, որ այդ գործընթացը պատշաճ իրականացվի: Թացը չորից պետք է կարողանանք հասկանալ, որ մենք մեր մասնակցությունը բերենք»:

Արմեն Ռուստամյանը պատմել էր, թե 90-ականներին ինչ խոշտանգումների են իրենք ենթարկվել բանտերում: Դիտարկմանը՝ Գասպարիի պատմածից պարզ է դառնում, որ այս տարիներին որեւէ բան չի փոխվում ՀՀ-ում՝ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց. «Շատ բան է փոխվել, ես ինքս գիտեմ այդ տարբերությունը, թե ինչպիսին էր 20-30 տարի առաջ»:

Ըստ Ռուստամյանի, քաղաքական գործիչները կարող է իրենց շահերից ելնելով հայտարարություններ անեն, որ քաղբանտարկյալ է Գասպարին, կտտանքների է ենթարկվում, բայց կա մասնագիտական մարմին, որը պետք է հրապարակի. «Խցում ծեծվելը բոլորովին այլ դրդապատճառներով կարող է տեղի ունենալ: Եթե դա տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ, եթե տեղի է ունեցել իրենից ինչ-որ ցուցմունք կորզելու նպատակով՝ դրանք բոլորը տարբեր էպիզոդներ են, տարբեր խնդիրներ են: Իսկ եթե խցում ինչ-որ վեճ է եղել, որը շատ հավանական է, մոտ երեք տարի ես խցում եմ եղել՝ էնքան ծեծ ու ջարդ է եղել, բայց ես չեմ համարում, որ դա եղել է անպայման ինչ-որ կազմակերպված: Գողական աշխարհ է, հազար ու մի բան կարա լինի: Մի հատ պիտի տարբերենք՝ ինչ է եղել, որից հետո կարողանանք եզրակացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29