Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը»՝ իրենց միացած հասարակական կազմակերպությունների մասին

Փետրվար 26,2016 13:14

Հաշվի առնելով լայն հանրության և լրատվամիջոցների՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության և նրա շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների միջև հետագա համագործակցության ձևաչափի  հետ կապված հետաքրքրությունը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ նախ՝ ի սկզբանե խնդիր չի դրվել, որպեսզի ՀԿ-ները լուծարվեն և միաձուլվեն «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ավելին՝  «Հայկական վերածնունդ» կուսակցության  և հասարակական կազմակերպությունների միջև կստեղծվի համագործակցության նոր ձևաչափ՝ քաղաքացիական համագործակցության պլատֆորմը, որը ինքնուրույն ձևաչափ է և ղեկավարվելու է պարոն Արթուր Բաղդասարյանի կողմից:

ՀԿ-ների հետ աշխատանքները կոորդինացնելու համար կստեղծվի համագործակցության շուրջ 7 ուղղություններ և խմբեր, որի մասին վերջնական տեղեկություն կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ամբողջական ցանկի հրապարակմանը, ապա այն բազմիցս հրապարակվել է, ավելին՝ տեսանկարահանվել և լուսաբանվել է:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29