Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կոտրել են aparan.am-ը, ի շարս 40 հայկական կայքերի. a1plus.am

Փետրվար 26,2016 12:40

Ադրբեջանցիներն այս պահին կոտրել են մոտ 40 հայկական կայք: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Գերատեսչությունների կայքեր չկան դրանց թվում: Ոչ այնքան կարևոր նշանակություն ունեցող կայքեր են, օրինակ aparan.am, որի մասին գուցե շատերը լսած էլ չլինեն»,-ասաց նա:

Այսօր Ադրբեջանի կողմից հայկական կայքերի վրա գրոհելու պատճառը Խոջալուի դեպքերի օրը նշելն է այդ երկրում: Խոջալուն որպես հակահայկական քարոզչության թեմա մշտապես շահարկման առիթ է Ադրբեջանում և ամեն տարի այս օրը նրանք հարձակվում են հայաստանյան կայքերի վրա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29