Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են պաշտոնները. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 26,2016 12:22

Այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն վերջապես ստացավ իր փայ պաշտոնները, Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Խաղի նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձեւավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է»։

Ապշեցուցիչ ցինիզմ է։ 125 տարի հեղափոխական լոզունգներով հայ հասարակության մի հատվածը ուղեղը մորմոքելուց եւ մթագնելուց հետո պարզվում է, որ հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են պաշտոնները: Այսինքն, հատել են «ֆինիշը»։

Երբ 1990-91 թվականներին Հայաստանում ձեւավորվեցին իշխանությունները, որոնք լրիվ լեգիտիմ էին, ՀՅԴ-ն հեղափոխության կոչ էր անում։ Զինված ջոկատներ, ԿԳԲ-ի հետ համագործակցություն, ամեն ինչ անում էին լեգիտիմ իշխանություններին տապալելու համար։

Երբ 1998թ. Քոչարյանը բանտից ազատ արձակեց դաշնակցականներին, Տեր-Պետրոսյանն էլ արդեն հեռացել էր, ՀՅԴ-ն՝ հանձինս Հրանտ Մարգարյանի եւ Վահան Հովհաննիսյանի, օրումեջ հայտարարում էր՝ հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Չնայած արդեն պաշտոն-մաշտոններ էին ստացել։

1999թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանելուց հետո Հրանտ Մարգարյանի հեղափոխական կիրքը մի փոքր բավարարվեց, սիրտը հովացավ։ 2003-ին տեղի ունեցավ հեղաշրջում, երբ Ստեփան Դեմիրճյանից խլեցին իշխանությունը, նորից ՀՅԴ-ն հեղափոխական էր։ 2008-ի մարտի 1-ին հեղափոխական էր։ 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ հեղափոխական էր։

Վերջ, այժմ «միսիան» ավարտված է։ Ուզածները ստացել են, ժամանակները փոխվել են։ Որքան է ամեն ինչ պարզ ու հասարակ։

Բան չենք ասում. մի մեջբերում անենք Հրանտ Մարգարյանի խոսքից, որը նա ասել է 2013թ., երբ հարցնում էին Սերժ Սարգսյանի հետ համագործակցության հավանականության մասին։

«Դա բացառված է։ Քաղաքականության մեջ, ասում են, չկան անկարելի բաներ, բայց դա բացառված է։ Դա չի կարող լինել։ Դա վերջնական հարց է։ Մենք որեւէ կերպ չենք բանակցում, որ իրեն պաշտպանենք, նման հարց չկա։ Գործող նախագահի պարագայում՝ մենք ընդդիմություն ենք, եւ բացառված է, որ իրեն պաշտպանենք։ Էդպիսի բան չի կարող լինել։ Եթե լսեք էլ՝ չհավատաք»,- ասել է Հրանտ Մարգարյանը։

Տեսնո՞ւմ եք, քաղաքականության մեջ իսկապես անկարելի բաներ չկան։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29