ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ Մհեր Սեդրակյանի հետ զրուցել է, նա իրեն պատմել է, որ լրագրողներին նախիր չի ասել, ընդամենը անեկդոտ է պատմել ընկերներին, այդ բառը մեջը եղել է:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հետաքրքրվեցինք՝ չհարցրեցի՞ք՝ ո՞ր անեկդոտն էր պատմում Մհեր Սեդրակյանը, չէ՞ որ նա սկզբում լրագրողին հերքել էր, ասել էր՝ ականջներդ մաքրի, ես նախիր չեմ ասել:
Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե հետաքրքրում է՝ կարող է Մհեր Սեդրակյանի հետ հանդիպում կազմակերպել. «Նա ասում է, որ դա լրագրողներին չի վերաբերվել, ես ավելի քան համոզված եմ, որ դա լրագրողներին չի վերաբերվել: Մի քանի անգամ տեսանյութը նայել ենք, չի եղել: Ինքն էլ պնդում է, որ հայհոյանք չի եղել»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարիից, ՀՀԿ խմբակցությունից փորձե՞լ են գնան, ծանոթանան: Նա պատասխանեց. «Ընդամենը 10 րոպե առաջ եմ խոսել արդարադատության նախարարի հետ, չորեքշաբթի օրը բողոք է հայտնել, որ իր վրա ճնշում են գործադրում, նախորդ օրը եղել է հացադուլ, ջրադուլ: Հինգշաբթի օրը նախարարի հանձնարարությամբ փորձաքննություն է նշանակվել, Գասպարին հայտարարել է, որ որեւէ բողոք չունի, բողոքը եղել է իր խցակիցներից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ