Կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով դատապարտված անձնավորությունը շարունակել աշխատել կրթական համակարգում, այն էլ բավականին բարձր ստատուսով՝ մանկապարտեզի տնօրեն։ Խոսքը ընտրակեղծարարության հաստատված մեղադրանքի մասին է, որը բարոյական հարթությունում գոնե հավասարազոր է ամենածանր հանցագործությունների հետ։ Մեր այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրեցինք ՀՀ Հանրակրթության մասին օրենքը, որի 5-րդ գլխում՝ մասնավորապես 24-րդ հոդվածում, շարադրված են ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը։ Դրանք, ի դեպ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Համաձայն օրենքի 24-րդ հոդվածի՝ «Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
Կարդացեք նաև
4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։
Դատելով կարգից եւ համադրելով կոնկրետ Կարինե Ստեփանյանի դատվածության փաստը՝ կարող ենք պնդել, որ սույն տիկինը այլեւս չի կարող աշխատել որպես մանկապարտեզի տնօրեն։ Այսօրվա դրությամբ նրա վրայից դատվածությունը հանված կամ մարված չէ։ Բացի այս էլ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար։ Դատարանում նա ընդունել է մեղադրանքը՝ առանց հայտարարելու, որ դիտավորությամբ չի կեղծել ուրիշի ձայնը։
«ՉԻ»-ն հետամուտ է լինելու, որպեսզի Հանրակրթության մասին օրենքի վերոնշյալ դրույթը իրագործվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում