Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մի շենք չի ապամոնտաժվել, տեղափոխվել». «Իրատես de facto»

Փետրվար 26,2016 11:46

Օրերս մեկ շենք ևս հայտնվեց «պատանդի» վիճակում։ Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածն ապամոնտաժվում է: Հարցի շուրջ «Իրատեսը» զրուցեց մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանի հետ։

– Ինչո՞ւ են գերատեսչությունները պատմամշակութային հուշարձանների առնչությամբ պատասխանատվությունը միմյանց վրա գցում։

– Մենք մեր պատասխանը պաշտոնապես տվել ենք, ոչ մեկի վրա պատասխանատվություն չենք գցել։ Ասել ենք հուշարձանի (ավելի ճիշտ, դա հուշարձան չէ) հետ կապված իրականությունը որն է։ Բազմաթիվ լուսանկարների, վկայությունների հիման վրա միանշանակ կարելի է ասել, որ այդ հատվածը հուշարձան չի եղել։ Այդ շենքը բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Այն, ինչ կառուցվել է 1896-ին, պահպանված է, իսկ մնացած հատվածը հուշարձանային չէ։

– Այսինքն՝ հուշարձան չի՞ քանդվել։

– Մենք ասել ենք ու ասում ենք, որ հուշարձանային հատվածին չեն կպել։ Իհարկե, մեր պատասխանը ինչ-որ մեկին կարող է չբավարարել, բայց փաստը մնում է փաստ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հուշարձան է, թող գա մեր մասնագետների հետ նստեն, քննարկեն։

– Ստացվում է, որ մի գիշերում քանդվում են պատմամշակութային կառույցներ, հետո պարզվում է, որ իրականում դրանք «այնքան» էլ հուշարձան չեն։ Այսինքն, ով ինչպես կամենում է, մեկնաբանում է, քանդում-ավերում է քաղաքը։

– Ամեն մի հուշարձան ունի իր պատմությունը։ Դրանք պետք է դասակարգել։ Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ մեկն ինձ չի կարող ցույց տալ մի որոշում, որով ինչ-որ մի շենք ապամոնտաժվել, տեղափոխվել է: Պատասխանատվությունը որևէ գերատեսչություն մյուսի վրա չի գցում. և՛ քաղաքապետարանը, և՛ մշակույթի, և՛ քաղաքաշինության նախարարություններն օր առաջ երազում են, որ հին Երևանի հատվածն արագ «հավաքվի», որպեսզի բոլոր ապամոնտաժված կառույցներն այդ հատվածում լինեն:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29