Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը Վենետիկ է «ուղևորվել» առանց ընդդիմության առաջարկների. «Իրատես de facto»

Փետրվար 26,2016 11:31

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ-ի աշխատանքային խմբի անդամ  Դավիթ Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե ինչու իշխանությունը «հաշվի չի նստել» ընդդիմության առաջարկների հետ։

– Մենք փորձել ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որը, մեր կարծիքով, բավարարում է բոլորի պահանջները, այդ թվում՝ ընդդիմության,- ասաց նախարարը։- Հաշվի ենք առել նաև որոշ իրողություններ, թե քանի մարդու մատնահետք է առկա, ինչպիսի ցանցային հնարավորություն ունենք և այլն։ Մոտ օրերս կներկայացնենք ԱԺ։

– Վենետիկի հանձնաժողովից հետ գալուց հետո՞։

– Ոչ, զուգահեռ կներկայացվի ԱԺ, այսինքն՝ զուգահեռ կընթանա գործընթացը։

– Այս պահին նախագիծը Վենետիկի հանձնաժողովո՞ւմ է:

– Այո, բայց նաև ԱԺ-ին կուղարկենք նախագիծը, քննարկումներ կսկսվեն, և քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց մոտեցումները հայտնելու։

– Ստացվում է՝ ընդդիմության առաջարկներն առանձի՞ն պիտի ուղարկվեն Վենետիկի հանձնաժողով։

– Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ԱԺ-ում իր առաջարկները ներկայացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29