Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի պատմական շերտի մահախոսական» կառավարության կողմից. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2016 11:19

ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստում Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է ընդունվել։ Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, եւ գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» ծրագրով նախատեսվող պատմաճարտարապետական միջավայրը։ Կառավարության որոշման մեջ ասվում է, որ այդ շրջանի շենքերը չեն համապատասխանում ժամանակակից հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ նորմերին։ Օտարումից հետո այնտեղ կսկսվի «Հին Երեւան» նախագծի իրականացումը։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ, անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, այն որակեց որպես Երեւանի պատմական շերտի մահախոսական. «Իշխանությունները քայլ առ քայլ գնում էին դեպի այդ նպատակը, եւ այսօր դրա վերջին վրձնահարվածը դրվեց։ Հատկանշական է, որ այս անգամ էլ նախաձեռնողները քողարկվեցին «Հին Երեւան» կոչեցյալ նախագծի թիկունքում, մի անհասկանալի-անդեմ նախագիծ, որն արդեն քանի տարի ծառայեցվում է մեկ նպատակի՝ թոզ փչել մարդկանց աչքերին եւ այդ փոշու ամպերի տակ մեկը մյուսի ետեւից ոչնչացնել պատմական կառույցներն ու հուշարձանները։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք այսօրվա որոշման մեջ տեղ գտած ձեւակերպմանը՝ օտարել «կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը»։ Նման բնորոշում կարելի է վերագրել ցանկացած հնագույն կառույցի, յուրաքանչյուր պատմական շինության։ Սրա հետ մեկտեղ ոչ մի բառ ասված չէ

նույն գոտում գտնվող հուշարձանների մասին, կարծես դրանք ո՛չ եղել են, ո՛չ էլ պիտի վտանգվեն առաջիկայում կիրառվող բարբարոսությունից»,- նշեց նա։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29