Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածննդին» միացած ՀԿ-ների ցանկ դեռեւս գոյություն չունի. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2016 11:06

ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարում Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե կուսակցություններից բացի՝ իրենց են միացել նաեւ հասարակական կազմակերպություններ՝ առանց կոնկրետ թիվ նշելու։ Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ-ի դեմքի՝ «Հայկական վերածնունդ կուսակցության» մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից պարզել, թե քանի հասարակական կազմակերպություն է իրենց միացել, եւ խնդրեց տրամադրել նրանց ցանկը։

Այս առնչությամբ Մոսինյանը տվեց հետեւյալ պատասխանը. «ՀԿ-ների հետ աշխատանքները կոորդինացնելու համար ստեղծվելու է առանձին խորհուրդ, որը գլխավորելու է պարոն Արթուր Բաղդասարյանը։ Սույն խորհուրդը ունենալու է նաեւ 6 ոլորտային ճյուղաբաժանում։ Բացի դրանից՝ նշեմ նաեւ, որ, ինչպես նախապես արդեն հայտնել ենք, մի շարք ՀԿ-ներ լուծարվել են եւ միացել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը։ ՀԿ-ների մի քանի նախագահներ եւ բազմաթիվ անդամներ միացել են նաեւ կուսակցության աշխատանքներին։ ՀԿ-ների ցանկը այս պահին չեմ կարող տրամադրել, վերջնական հստակեցումից հետո, թե քանի ՀԿ են լուծարվելու եւ լծվելու կուսակցական աշխատանքներին, կտրամադրեմ ամբողջական ցանկը»։ Այս մոտեցումն ինքնին տարօրինակ է, քանի որ վերը նշված համագումարի ժամանակ հենց Արթուր Բաղդասարյանն էր հայտարարել ՀԿ-ների՝ իրենց միանալու մասին։ Բայց հնարավոր է՝ որոշ ժամանակ անց պարզվի. որ ոչ մի ՀԿ էլ չի լուծարվել եւ կերպարանափոխված ՕԵԿ-ի մեջ ձուլվելու ցանկություն չի հայտնել։

Բայց ողջ խնդիրն այն է, որ կերպարանափոխության համագումարում արդեն իսկ մի քանի ՀԿ-ների անուններ էին հնչեցվել, որոնք պակաս էկզոտիկ չեն, քան կուսակցություններինը։ Օրինակ՝ նշվել էր, որ ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը միանալու պատրաստակամություն են հայտնել՝ «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ հիմնադրամ», «Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում» եւ «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» ՀԿ-ները։ Բայց այսօր արդեն պարզվում է, որ ՀԿ-ների ցանկ դեռեւս գոյություն չունի:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29