Իրանում մեկնարկել են 10-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) ընտրությունները: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Խորհրդարանում 290 աթոռների համար կպայքարեն շուրջ 5000 թեկնածու: Իրանի խորհրդարանը կարևոր նշանակություն ունի երկրի արտաքին քաղաքականության գործում, չնայած որ վերջին խոսքը երկրի գերագույն հոգևոր առաջնորդինն է: Ի դեպ, հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել ընտրություններում:
Զուգահեռաբար Իրանում ընթանում են նաև փորձագետների խորհրդի 5-րդ կազմի ընտրությունները: Փորձագետների խումբը հատուկ պետական մարմին է, որի մեջ մտնում է 88 աստվածաբան: Հենց նրանց է իրավունք վերապահվում արտահերթ դեպքերում իրենց կազմից մեկին ընտրել երկրի հոգևոր առաջնորդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ