Հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ
– Իմ հարցը վերաբերում է Հայաստանում ԵՄ գործունեության տեսանելիությանը։ ԵՄ քաղաքականության, գործունեության մասին Հայաստանի քաղաքացիներին իրազեկելու համար միլիոնավոր դոլարներ են տրվում GOPA-Cartermill-ի կարգի ընկերությունների, որոնք տեղակայված են Բրյուսելում եւ զրո արդյունք են գրանցում։ Այստեղ ինչ-որ բան չպետք է արվի։
– Համամիտ եմ, որ Հայաստանում ԵՄ-ն բավարար չափով տեսանելի չէ: Ինձ համար դա առաջնահերթ խնդիրներից է։ Ես սկսել եմ այնտեղից, որ, ինչպես տեսնում եք, ինքս անձնապես հասանելի եմ հայաստանյան լրատվադաշտի հետ շփումների համար, եւ սա մաս է կազմում Հայաստանի քաղաքացիներին ավելի տեսանելի ու հասկանալի դառնալու ընդհանուր ջանքերին։ Մենք նաեւ աշխատանքներ ենք տանում Հայաստանի կառավարության հետ, քանի որ ԵՄ աջակցության մեծ մասն տրամադրվում է հենց Հայաստանի բյուջեին ցուցաբերվող օժանդակության, հատկացումների տեսքով։ Հետեւաբար, ՀՀ կառավարությունը պետք է պարտավորված զգա, հասարակության համար տեսանելի դարձնել, որ Հայաստանում շատ գործեր արվում են ԵՄ գումարներով։ Ինչպես գիտենք, կառավարությունը միշտ չէ, որ այդ մասին հոգ է տանում։
Օրինակ, վստահ եմ Հայաստանում շատ քիչ մարդիկ են տեղյակ, որ Հայաստանի տարբեր վայրերում 12 դատարանների շենքեր կառուցվել կամ վերանորոգվել են ԵՄ գումարներով։ Կան բազմաթիվ այլ նման օրինակներ, երբ Եվրոպական Միությունն է գումարներ հատկացրել, բայց ոչնչից չի երեւում, չկա տեսանելի մի նշան, որ ծրագրերն իրականացվել են ԵՄ ֆինանսավորմամբ։ Մենք կխրախուսեինք, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ ցույց տար, թե ինչ է անում Եվրամիությունը։
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում