Հուշագրի «Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը» խորագրի ներքո կարդում ենք. «Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը եւ ձեւավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու եւ արդյունավետ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգեր»։ Ի՞նչ է սա ենթադրում, երեկ հարցրինք հուշագիրն ստորագրած երկու կողմերի ներկայացուցիչներին, որոնք խորհրդարանում ողջ օրը հակադարձում էին կոնկրետության բացակայության մեջ իրենց հասցեագրված մեղադրանքներին, մյուս կողմից՝ չէին ցանկանում մանրամասնել, թե ինչ պարտավորությունների ու կատարվելիք փոփոխությունների մասին է խոսքը։
Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարչատարածքային բաժանումների մասին կցկտուր տեղեկություն հայտնեց. «Պետք է վերանայվի մարզերի հետ կապված բաժանումները, ճիշտ սահմաններ պետք է մենք ունենանք, անցում կատարենք, արդեն կատարվում է, տեսնում եք՝ Գյումրի, Վանաձոր, նոր ձեւով ավագանու ձեւավորում, ապա ՏԻՄ ղեկավարի ընտրության կարգի փոփոխություն, ինչպես Երեւանում է»։ Ռուստամյանը կարծիք հայտնեց նաեւ, որ 900-ից ավելի համայնքները շատ են, պետք է կրճատել:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում