Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շատ անհաջող հանդես եկավ Սոֆիայում

Փետրվար 26,2016 10:19

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող 67-րդ Ստրանջայի միջազգային մրցաշարում, կարելի է ասել, պայքարն ավարտեց դեռ չսկսած:

Ինը բռնցքամարտիկներից ութը հենց առաջին մենամարտից հետո պարտություն կրելով՝ դադարեցրին պայքարը: Միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանին հաջողվեց մեկ հաղթանակ տանել, սակայն նա էլ երկրորդում անհաջողության մատնվեց: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արամի երկրորդ մենամարտը Դմիտրի Ասանաուի հետ ընթացել է հավասար պայքարում, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուսցի մարզիկին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29