Լրահոս
Օրվա լրահոսը

«Կճոյանի նկարը տան պատին են խփել ու առաջը մոմ վառել» (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 16:00

«Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ գործարար Աշոտ Սուքիասյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ յուրացրել է իր գումարները, շատ տարօրինակ տուն է ունեցել. «Աշոտենց տուն էիր մտնում՝ միջանցք, դիմացը պատին դրված էր Կճոյանի մեծ նկարը, սուրբ Սարգսի մեծ խաչը՝ մոմակալները դրված, գրքեը դրված, իմացանք՝ պիտի մոմ վառեինք, նոր մտնեինք Աշոտի մոտ: Մենք գիտեինք՝ սրբավայր ենք մտնում, ի՞նչ գիտեինք, որ սրանք խաչագող են»:

Մենք ճշտեցինք՝ Հայրապետյանը չի՞ շփոթում, հաստա՞տ Կճոյանի նկարի մոտ մոմ են վառել Աշոտ Սուքիասյանի տանը՝ նա վստահեցրեց. «Բա իհարկե, Կճոյանի նկարը պատին էր: Աղոթքի անկյուն էր սարքել: Պիտի մենք մոմ վառեինք, մի հատ էլ խաչ հանեինք՝ նոր մտնեինք Աշոտի մոտ՝ որպես սրբավայր: Սրանք խաչագող չեն, խաբեբա չեն, քցող չեն՝ Հայրապետյանը, որ իր ունեցվածքը տվել ա, որպեսզի Հայաստանում բանվորներն աշխատեն՝ Հայրապետյանը քցող ա:

Դուք պատկերացնո՞ւմ եք ինչքան պիտի լկտի, կեղծ լինի մարդը»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Քրիստինե says:

    Որքան խելացի մարդկանցով ենք մենք շրջապատված…Երբեմն զարմանում եմ, միթե՞ կարելի է լրատվական կայքում հրապարակել նյութ (ի դեպ, կայք, որից մարդիկ լուրեր են ակնկալում), որը պատմել է ոմն Փայլակ Հայրապետյան, կներեք անշուշտ, առանց որևէ ահարգալից տոնի եմ գրում անունը: Ընդամենը կարելի էր մոլորված մարդկանց ճիշտ ուղու վրա դնել…ողջ մարդու նկարի առաջ մոմ չեն վառում, անձամբ չտեսած երևույթները ի լուր հանրության չեն հրապարակում և ի վերջո այսօր քամի մի ցանեք, վաղն անպայման փոթորիկ կհնձեք:

  2. Վահան says:

    էս փայլակին ,քցողին , սենց զառանցանքներն ել ավելացնենք ու ԶՍՊԱՍՀԱՊԻԿ պատվիրենք ,դատեք , մեկուսացրեք բայց իրա մասին մի գրեք

    https://www.chi.am/index.cfm?objectID=80F51EE0-8DC0-11E0-9A42005056A30FF7&year=2004&month=03&legacyURL=040305%2F04030507

  3. Հասմիկ says:

    Նյութն առավել նման է զավեշտի, ու ցանկացած քիչ թե շատ հոգևորի հետ կապ ունեցող մարդ կարող է դա փաստել:Ողջ մարդը սուրբ համարվել չի կարող. սրբացվում են մեռնելուց հետո: Եվ վերջապես, ինչ կապ ունի նկարի առջև մոմ վառելն օվշոր կոչվածի հետ: Անընդհատ անհավանական չտեսնված ու չլսված պատմություններ ենք մեջտեղ քաշում մարդանց պախարակելու համար: Եվ սա կոչվում է լրագրություն: Ու հենց այսպես էլ հասարակական կարծիք ենք ձևավորում: Հերյուրանքն ու ստահոդ լուրերը դարձնում ենք զենք, միայն թե նյութի դիտում ապահովենք:

  4. Պարապ ե՞ք մնացել, նստել նայում եք թե ում տանը ինչ կա:

  5. Մարիամ says:

    Ախր ամոթ է: ՈՒ սա լրատվական կայքի նյութ է համարվում:
    Լրագրողը ինչքան պիտի հետաքրքիր թեմա չունենա ու չկարողանա մտածել, որ միայն էսպիսի բաներ գրի… ՈՒրիշ դարդ ու ցավ չունենք, ինչ որ տարեց մարդու մարազատիկ (կներեք իհարկե) մտքերը պիտի լուսաբանենք ու կարդանք…
    Նյութի հեղինակին (ամենայն հարգանքով) խորհուրդ կտայի արտասահմանյան լրատվական կայքեր մտնել ու տեսնել` ինչով են իրականում զբաղվում լրագրողները:

  6. Տաթև says:

    Ինչ շատ հուզում է, թե ինչու են մեր հարգելի լրագրողները “փչացած հեռախոսի” էֆեկտով խոսակցությունները նյութ դարձնում ու հրամցնում մեր ժողովրդին։ Թեմա չկա՞։ Ախր շատ թեմաներ կան՝ հետաքրքիր, ուսուցողական, մշակութային, ոչ թե նմանատիպ անբովանդակ նյութերը։ Ոչ էություն կա, ոչ բովանդակություն։ Ու եթե մտածում են, որ նման ձևով կարող են “boom” անել, ասեմ, որ դա էդպես չէ։ Ավելին, լրիվ հակառակն է ստացվում։

  7. gayane says:

    Ա՜յ քեզ ցնդաբանություն:

  8. Հրաչյա says:

    Ես ուղղակի զարմանում եմ, ինչքան տխմար երևակայություն մարդ պետք է ունենա նման բան գրելու համար: Այս նյութը անհեթեթություն է ` 4 պատճառով
    1. Նյութի մեջ չկա իրեղեն ապացույց
    2. Նավասարդ Կճոյանը ոչ մի կապ չի ունեցել վերոնշված Փայլակի հետ:
    3. Սովորաբար մոմ են վառում և աղոթում Սրբերի պատկերների մոտ այլ ոչ թե կենդանի հոգևոր առաջնորդների:
    4.Եթե Նավասարդ Սրբազանը ցանկանար այդքան <> լիներ,ապա առաջինը հենց առաջնորդարանում նրա նկարը դրված կլիներ մոմասեղան էլ դիմացը:
    Այսքանը այս անիմաստ և ժամանակասպան նյութի մասին:

  9. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Փայլակ Հայրապետյանը պատասխանատվություն է կրում իր ասածների համար: Հիմա զառանցանք է դա, թե ինչ է՝ դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որն արժանի է նույնքան հարգանքի, ինչպես որ Փայլակ Հայրապետյանի պատմածը: Ողջերին են սրբացնում, թե մեռելներին՝ ի՞նչ կապ ունի դրա հետ, եթե մարդն ասում է, որ Կճոյանի նկարը դրած, սրբացնում են: Տեսանյութն էլ հիմա կտեղադրենք, կհամոզվեք, որ ասել է, այսինքն՝ ես բարեխղճորեն փոխանցել եմ ասվածը:
    Օֆշորի գործի հետ կապ ունի այնքանով, որ խոսքը օֆշորի գործի տուժողի եւ ամբաստանյալի մասին է: Աշոտ Սուքիասյանին հանրություն այդպես է ճանաչում:
    Ւնչ վերաբերում է նրան, որ լավ լրագրող չեմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի տուն անձամբ չեմ գնացել ու Կճոյանի նկարն այնտեղ չեմ տեսել, ասեմ, որ Աշոտ Սուքիասյանի տունը կալանքի տակ է:
    Ինչ վերաբերում է անբովանդակ ասածները հրապարակելուն, գուցե ձեզ համար շատ նորմալ է, որ Կճոյանի նկարը փակցվի ինչ-որ մեկի տան պատին, առաջը մոմ վառեն, մեզ համար զավեշտը հենց դա է:

    • Տաթև says:

      Լավ ու վատի հարցը չի հարգելի լրագրող։ Հարցը այն է, որ անուն ունեցող անձանց վերաբերյալ նյութ հրապարակելը, այն էլ ինչ-որ մեկի պատմածի հիման վրա, դեռ լրագրություն չէ, ու պետք չէ ասել, որ ընդամենը բարեխղճությամբ փոխանցել եք ասածը։
      Հապա ինչ է նշանակում “երեխեք, փաստորեն Կճոյանին պաշտող էլ կա”։
      Կներեք իհարկե, բայց ես մնում եմ իմ կարծիքին ու համոզմանը։ Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ։

    • Քրիստինե says:

      Անկեղծ ասած այլևս չէի ցանկանում գրել այս նյութի շրջանակներում, հարգելի Հռիփսիմե, թույլ տվեք կնատել, որ Դուք խոսում եք հոգևորականի մասին, դիմեք նրան ավելի պատշաճ ձևով(սա ուղղակի): Եթե Փայլակ Հայրապետյանն իրոք այդքան կարիք ունի, լուսաբանման այլոց ցեխոտելու հաշվին, ի սեր Աստծո գործը Ձերն է, ուղղակի մի մոռացեք ցեխը գուցե տեղ չհասնի, բայց Ձեր ձեռքերը անպայման կցեխոտվեն:

    • Հասմիկ says:

      Հարգելի Հռիփսիմե Ջեբեջյան, Փայլակ Հայրապետյանն ու”մ առջև է պատասխանատվություն կրում իր ասածի` նկատի ունեմ նկարի առջև մոմ վառելու համար… էդպիսի կառույց կա Հայաստանում չգիտեի ես էլ եմ ուզում տեսնել թե նա ինչպես է պատասխանատվություն կրում այս հալյուցինացիայի համար:
      Մարդը կարող է սրբապիղծ լինել ու ասել ինչ մտքին գա, դա չի նշանակում, որ չպարզված, համակողմանի չհետազոտված ինֆորմացիա պետք է հրապարակենք:
      Ես չեմ ասում, որ դուք եք հորինում այս պատմությունը, այլ, ձեր զրուցակիցը` Փայլակ Հայրապետյանը, ձեր սխալն էլ կայանում է նրանում, որ միակողմանի եք լուսաբանում, որն անշուշտ անաչառ չէ, հետևաբար ոչ լրագրողին հարիր:
      Եթե չեիք կարող գնալ Աշոտ Սուքիասյանի տուն ու ստուգել անձամբ Փայլակ Հայրապետյանի մտքի թռիչքն, ապա ճիշտը սպասելն էր, ստուգելը հետո նոր տեսանյութին անդրադառնալը: Եվ վերջապես եթե չեք հարգում ձեր մասնագիտությունը, ապա գոնե հարգեք այն մարդկանց հոգևոր զգացումներն, ովքեր գիտակցում են Հայ Եկեղեցու, Հայ հոգևորականի մեծ դերն ու նշանակությունը ձեր ու բոլորիս գոյության պահպանման գործում:

  10. Мария says:

    Вы простите меня, конечно.. Но я просто удивляюсь, что под этом псевдо-статьей еще что-то пишут…. Я бы и сама не написала, если бы журналистка не решила ответить.. Ну какой бред… Насколько я знаю, дело журналиста всегда быть объективным… Я впервые вижу, когда журналист после того, как написал статью, еще и начинает отвечать всем. Возникает вопрос: чем тогда журналист отличается от простых людей, ведущих блоги? И что за тема? и еще она почему-то в разделе “правовые новости” (Բաժիններ՝ «ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ, ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ )…. Вы ничего не перепутали? Это ахинея точно должна быть в этом разделе?
    Если у вас совсем нет фантазии и опыта, могу сама предложить темы.. Например, “Проблема современной “журналистики” в Армении” или “Деградация армянской журналистики”…
    П.С. простите, что пишу на русском… Армянской клавиатуры, к сожалению, нет, а писать на армянском русскими буквами тоже не хочется….

  11. վահան says:

    հիմա որ մի ուրիշ լրագրող մարդ գտնի ով կպատմի Առավոտ թերթի խմբագրությունում Ֆաինա Ռանևսկայի նկարն է կախած ու բոլոր լրագրողները խունկ են ծխում այդ նկարի առաջ, տպել՞ու եք։

    բացի այդ փայլակին ուսումնասիրեք ու դրանից հետո Հռիփսիմե համոզված եմ իրան չեք էլ հանդիպի ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29