Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն անցնում է քայլերի

Փետրվար 26,2016 15:30

Անցած շաբաթ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հասարակական-քաղաքական կառույցներին առաջարկեց միավորվել եւ ստեղծել Ընտրական օրենսգրքի միասնական պահանջների պլատֆորմ: Ընդդիմադիր գործիչն ակնարկեց, որ քաղաքական եւ հասարակական հատվածների միավորման պարագայում միջազգային տարբեր կառույցներ նաեւ գործնական աջակցություն կցուցաբերեն:

Իր առաջարկները ՀԱԿ-ն այս օրերին արդեն գրավոր տեսքով ներկայացրել է խորհրդարանական խմբակցություններին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք ՀԱԿ-ի առաջարկները ստացել են, դրանք կքննարկեն: «Որտեղ ընդհանրություններ տեսնենք, պատրաստ ենք միավորել մեր ջանքերը` ավելի լավ օրենք ունենալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29