Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոնիկ հոգնածության դեպքում օգտագործեք ընդեղեն եւ ծովամթերք

Փետրվար 26,2016 11:30

Եթե մաշկը քոր է գալիս, ուրեմն նրա ռեակցիան հիմնային է։ Եթե քոր է գալիս ձեր գլուխը կամ մարմնի մաշկը, ապա դադարեցրեք օճառի օգտագործումը, փոխարենը օգտագործելով մի այնպիսի միջոց, որը կարող է մաշկի ռեակցիան վերադարձնել նորմալ-թթվայինի։ Այս մասին նշում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը: Ըստ նրա, եթե քոր է գալիս տղամարդու գլուխը, ապա անհրաժեշտ է գլուխը թրջել խնձորի քացախի ջրային լուծույթով՝ 1 բաժակ ջրին մեկ թեյի գդալ խնձորի քացախ, եւ հետո սանրել։ Այս պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, քանի դեռ մազերը լրիվ չեն ներծծվել լուծույթով։ Կանանց համար այս խնդիրն ավելի բարդ է: Եթե ձեր մազերը գանգրացված են, ապա անհրաժեշտ է վերը նշված լուծույթով թրջել մազերը եւ սանրել։ Սակայն այդ ժամանակ մազերը կուղղվեն եւ գանգուրները կանհետանան։ Նման դեպքում սանրվածքը պահպանելու համար խորհուրդ է տրվում նշված պրոցեդուրան կատարել գլուխը լվանալիս:

Խոսելով մաշկի վիճակի մասին՝ կապված քրոնիկական հոգնածության հետ, բժիշկը վերլուծել է նաեւ սննդի հարցերը։ Ըստ նրա՝ պետք է խուսափել մի շարք մթերքների օգտագործումից։ «Կարելի է օրինակ վերցնել կենդանիների կյանքի փորձից: Եթե նկատել եք, թռչունը չի ուտում ցորենի հատիկները։ Եթե դրանցից ավելացնենք նրա կերի մեջ, թռչունը մեկ առ մեկ դրանք դուրս կնետի: Եթե կովի օրաբաժնի մեջ չափից ավելի ցորեն լինի, ապա նա կհրաժարվի ուտելիքից։ Կենդանիները միայն բնազդով անսխալ որոշում են, թե ինչպիսի սնունդ է պետք իրենց օրգանիզմին` հոգնածության եւ թուլության զգացումը վերացնելու համար, եւ դարձյալ բնազդով գիտակցում են, որ ցորեն օգտագործելու դեպքում կունենան թույլ սերունդ»,- նշում է Դ. Ս. Ջարվիսը։

Ըստ մասնագետի, քրոնիկական հոգնածությամբ տառապող մարդը պետք է սովորի օգտվել օվկիանոսի պարգեւներից, քանի որ հոգնածության պատճառներից մեկը յոդի եւ մյուս հանքային նյութերի նկատմամբ օրգանիզմի աճող պահանջն է, իսկ դրանք մեծ քանակությամբ պարունակվում են ձկնեղենի եւ ծովային այլ մթերքների մեջ։ Խորոված ընդեղենը նույնպես բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել քրոնիկական հոգնածությամբ տառապող մարդկանց։ Նման սնունդ, ըստ նրա, կարելի է օգտագործել շաբաթը երեք անգամ։ Որոշ տեղեր խորոված ընդեղենը սովորաբար մատուցում են քացախով։ Ոմանք սիրում են քացախը պարզապես լցնել ընդեղենի վրա, մյուսները նախընտրում են ուտելու ընթացքում խմել 1-2 կում նոսրացված քացախ։ Մի խոսքով, քրոնիկական հոգնածությամբ տառապող մարդը պետք է իր ամենօրյա սննդի փորձից պարզի, թե ինչպիսի սնունդն է տալիս ցանկալի թթվություն եւ թե որը պետք է հանվի կերակրացանկից` անցանկալի հիմնային ռեակցիա առաջացնելու պատճառով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29