Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանխոեն` հակաբորբոքային, վերքեր ապաքինող

Փետրվար 26,2016 11:00

Կալանխոեն ամենից շատ տարածված սենյակային բույսերից է, որն ունի զարմանալի բուժիչ հատկություններ` հակաբորբոքային, վերքի ապաքինման, մանրէասպան:

Այդ բույսը անվանում են «սենյակային ժենշեն»: Ցանկության դեպքում շատ արագ կարելի է աճեցնել ուզածդ քանակությամբ:

Թարախային վերքերի, վիրախորշերի ժամանակ կալանխոեի հյութի մեջ թաթախված թրջոց դնել: Բուժման առաջին շաբաթվա ընթացքում դեղաթրջոցը դրեք ամեն օր, այնուհետեւ` օրումեջ: Հյութի փոխարեն կարելի է օգտագործել բույսի տերեւներից պատրաստված շիլայանման զանգվածը:

Թարախային վերքերի, վիրախորշերի ժամանակ եզան լեզվի սերմերը կաթի մեջ եփել եւ այդ խյուսը տաք-տաք  դնել վերքին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29