Փետրվարի 24-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում հայ գործարար է սպանվել: Այս մասին հաղորդում է ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը:
Իրավապահ մարմինները պարբերականին հայտնել են, որ ժամը 15:40-ին «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի մոտակայքում սեփական Lexus GX մեքենայի մեջ հրազենային մահացու վիրավորումով հայտնաբերվել է «Մեդկոմ» ԲԲԸ-ի տնօրեն, 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի մարմինը: Նույն վայրից աջ կոնքի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Բաղդասարյանը (անունը չի նշվում): Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ТТ տեսակի ատրճանակ:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:
«Մեդկոմ» ընկերությունը զբաղվում է բժշկական գործունեությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ