Հունգարիայի Գիոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության երիտասարդների մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Իգիթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ (60 կրակոց) մրցաձեւում գրավեց 4-րդ տեղը: 44 մասնակիցների մեջ հայ հրաձիգը 571 միավորով հաղթահարելով որակավորման փուլը՝ ութ լավագույնների հետ 7-րդ տեղով մտել է եզրափակիչ, որտեղ ի վերջո ճանաչվել է չորրորդը:
Վաղը պայքարի մեջ մտնելու են մեծահասակները: Նրանք Եվրոպայի մեդալներին զուգահեռ պայքարելու են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ուղեգրերի համար: Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանից հանդես են գալու Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը (օդամղիչ հրացան) եւ Նորայր Առաքելյանը (օդամղիչ ատրճանակ):
Լուսանկարը՝ հրաձգության ֆեդերացիայի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ