ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Վարդգես Գասպարիի կալանավորման հարցը այսօր հասարակության օրակարգում գտնվող կարևորագույն հարցերից է: Մի կողմ դնելով հարցի քաղաքական և իրավական կողմը, պետք է կարևորել, որ խոսքը պարզապես մարդու մասին է, մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Այսօր ես ԱԺ-ում նախաձեռնել եմ ստորագրահավաք խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն ներկայացնելու համար, որը քիչ անց մուտք կանեմ ՀՀ Վերաքննիչ դատարան»: