Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը առաջիկա մեկ տարում լուրջ գործեր ունի ՀՀԿ-ում. Հերմինե Նաղդալյան

Փետրվար 25,2016 22:00

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ-ի հետ աշխատելու սկզբունքները։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Մենք նախեւառաջ պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք ականջալուր լինել իրար տեսակետներին, անգամ հակասություն ունենալու դեպքում քննարկումներ անել եւ գալ ընդհանուր հայտարարի։ Ամենակարեւորը խնդիրը՝ հանրային կյանքի խնդիրները ընդհանուր պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ լուծելն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ թե ՀՅԴ-ն դեմ էր համայնքների խոշորացման ծրագրին, այսինքն՝ կարողացե՞լ է համոզել ՀՀԿ-ին  հրաժարվել դրանից, Հերմինե Նաղդալյանը հակադարձեց. «Ես չասացի, որ որևէ մեկը կարողացել է որևէ բան համոզել: Եթե պայմանավորվել ենք համագործակցել, նշանակում է, որ պատրաստ ենք ականջալուր լինել միմյանց տեսակետների նկատմամբ, տարբերության դեպքում ընդհանուր եզրեր գտնենք: Դուք շտապեցիք եզրահանգման գալ՝ հնարավոր է, որ հակառակն է եղել»:

Նա հանրային կյանքի կազմակերպման առումով կարեւորեց ՀՅԴ-ի հետ համագործակցությունը  ու ասաց. «Նպատակը միասնական, ընդհանուր քաղաքական կամքով, պատասխանատվությամբ լուծելու պատրաստակամությունն է, որը բավականին արժեքավոր է»:

Հերմինե Նաղդալյանը պատմեց, որ ԳՄ նիստում անդրադարձել են նաեւ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի մասին. «Աշոտյանն առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ գործեր ունի անելու»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29