«Կհորդորեի այդքան շտապողականությամբ չօգտագործել «քաղաքական բանտարկյալ» տերմինը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով կալանավայրում բռնությունների ենթարկվող Վարդգես Գասպարիին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ըստ նրա, քաղբանտարկյալ տերմինը երկրի համար կարեւոր նշանակություն ունի, եւ ինքը չէր ցանկանա՝ Հայաստանը համեմատվեր այլ երկրների հետ: «Կարծում եմ՝ հասկանում եք, թե ակնարկս ուր է գնում»,- ակնարկելով Ադրբեջանին ասաց Հերմինե Նաղդալյանը,- «Տեսնելով, թե մեր հարեւան երկրներում ինչ է կատարվում, չէի ցանկանա, որ ամեն առանձին դեպք ներկայացնեինք որպես քաղաքական»։
Տիկին Նաղդալյանը վստահեցրեց, որ Վարդգես Գասպարիի դեպքը քաղաքական չէ, այլ՝ իրավական:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ