Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիլիջանցիները Տավուշի սահմանագոտու բնակիչներից աղքա՞տ են

Փետրվար 25,2016 20:02

Մարզպետարանի աշխատակազմի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային գործակալություններից ստացված տվյալներով՝ 2016 թվականի հունվար ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստներ է ստացել 5340 ընտանիք, որից 1965-ը` Իջեւանի, 1228-ը՝ Դիլիջանի, 1144-ը` Բերդի եւ 1003-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 349 ընտանիք ստացել է նաեւ հրատապ դրամական օգնություն, որից Իջեւանում՝ 185, Դիլիջանում՝ 54, Բերդում՝ 61, Նոյեմբերյանում՝ 49 ընտանիք:

Դիլիջանի տարածաշրջանում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացողների թիվն ավելի մեծ է, քան՝ Ադրբեջանին սահմանակից Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում: Դիլիջանը ստեղծվել են տարբեր կառույցներ՝ ՀՀ կենտրոնական բանկի մասնաճյուղ, ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն, Դիլիջանի միջազգային դպրոց «Թումո» կենտրոն ՀՀ պետական բյուջեից, այլ կազմակերպությունների կողմից Դիլիջանում կապիտալ մեծ ներդրումներ են կատարվել:

Դիլիջանում մի քանի տասնյակ հանգստյան տներ, հյուրանոցներ են աշխատում: Ամռան շոգին Դիլիջանի հանգստյան տները զբաղված են հյուրերով: 2016թ.-ի տարեմուտը Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրանոցներում, մասնավոր հյուրատներում անցկացնելու համար տեղերը դեռեւս օգոստոսին են սպառվում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատողին չի հաջողվել 2016-ի տարեմուտը Դիլիջանում դիմավորելու համար նշված օբյեկտներում տեղ գտնել:

Այս ներդրումները արդյունք չե՞ն տվել, Դիլիջանի տարածաշրջանում աշխատատեղեր չե՞ն ստեղծվել, աղքատությունը չի՞ նվազել: Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների սահմանամերձ գյուղերի բնակիչների մի մասը հակառակորդի գնդակոծության, տարածքների ականապատ լինելու պատճառով հող չի կարողանում մշակել, զբաղվել անասնապահությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարյան says:

    Շատ սիրուն գրում եք.
    Դիլիջանում ստեղծվել են տարբեր կառույցներ՝
    – ՀՀ կենտրոնական բանկի մասնաճյուղ,
    – ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն,
    – Դիլիջանի միջազգային դպրոց
    – «Թումո» կենտրոն
    – ՀՀ պետական բյուջեից այլ կազմակերպություններ

    Իսկ երբևէ փորձել եք պարզել, թե վերոհիշյալ կաույցների աշխատակազմի որ մասն է դիլիջանցի?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29