Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում սկսվում է ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ».Անժելա Էլիբեգովա

Փետրվար 25,2016 20:20

Այսօր տեղի ունեցավ «Հայատյացությունը Ադրբեջանում» («Armenophobia in Azerbaijan») գրքի, Xocali.net և Azerichild.info կայքերի անգլալեզու տարբերակների շնորհանդեսը:

12782066_1059987504059945_1800217232_n

«Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի ռուսալեզու տարբերակը, որի հեղինակներն են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան և «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հ/կ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը, լույս է տեսել 2013թ:

Ինչպես նշեց համահեղինակ Անժելա Էլիբեգովան ռուսալեզու գիրքը նախատեսված է հենց ադրբեջանցի ընթերցողի համար, իսկ անգլալեզուի նպատակը ավելի լայն՝միջազգային, հարթակներ գրավելն է. « Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում սկսվում է պաշտոնական ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ: Տարեցտարի Ադրբեջանն օգտագործում է քարոզչական նոր հնարքներ և ի պատասխան մենք մշակում ենք հակազդման նոր միջոցներ ու տեղադրում կայքերում»:

Նա նաև նշեց, որ գիրքն ունի իր համացանցային տարբերակը, քանի որ, եթե Ադրբեջանում կատարվող հայատյաց բոլոր դրսևորումները փորձ արվեր զետեղել տպագիր տարբերակում, ապա 20 հատորանոց աշխատություն կստացվեր. «Գիրքը պատմում է, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում հայերի նկատմամբ, և ինչ ատելություն է սերմանվում երեխաների մեջ դեպի հայերը: Գրքում չկան վերլուծություններ, ամեն ինչ ներկայացված է փաստերով»:

Xocali.net և Azerichild.info կայքերը ստեղծվել են 2011թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի « Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի կողմից:

Համահեղինակ Արմինե Ադիբեկյանը հավելեց, որ հավաքված տեղեկատվությունը սկսվում է 1992թ.-ից. « Ադրբեջանի կողմից ներկայացված ցուցակները հակասում են մեկը մյուսին: 1992թ.-ին արված հայտարարությունները, խոսքերը այլ բան են ասում, այսօրվանները՝այլ: Ադրբեջանի հակահայկական քարոզչամեքենան թույլ չի տալիս մեզ ձեռքերը ծալած նստել»:

Ներկայացնելով կայքերի բովանդակությունը՝ նա հավելեց, որ դրանք պարբերաբար թարմացվում են. «Xocali.net կայքում ներկայացված են ,այս տարիներին մամուլում հրապարակված, բոլոր նյութերը՝թե՜ հայկական, թե՜ ադրբեջանական, իսկ Azerichild.info կայքում ներկայացված է հայատյացություն պարունակող մանկական ուսումնական գրականություն, որտեղ հայերը ներկայացվում են հրեշների, «մունդառների»՝ադրբեջանական բառ է, այսինքն՝ կեղտոտների, տեռորիստների տեսքով՝փոքրուց սերմանելով ատելություն: Ադրբեջանում այսօր մեծանում է մի սերունդ, որի հետ կարող են առնչվել մեր երեխաները և լուրջ խնդիրներ ունենալ»:

Ինչպես նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը xocali.net կայքում բերված են բազմաթիվ օրինակներ Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարության ու փաստերի խեղաթյուրման և ուռճացման մասին. «Խոջալուի զոհերի ցուցակում կարելի է տեսնել հակամարտությունից առաջ մահացածների, 1986 թվականին ծնված ամուսինների անուններ, ընդ որում, որ ակնհայտ չլինի անունների կրկնությունը, հաճախ ցուցակի անգլերեն տարբերակում լատինատառ անուններում առկա են ավելացված ռուսերեն տառեր: Կամ օրինակ՝ հրեաների հոլոքոստյան լուսանկարները ներկայացված որպես Խոջալուի դեպքեր. ավելին, որպես ադրբեջանցի է ներկայացվել Քարինտակի ճակատամարտի հայ մասնակիցը»:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ ավելացրեց, որ Ադրբեջանում չի թույլատրվում մտածել պետական քաղաքական գծին հակառակ. «Վերջին տասնամյակում Ադրբեջանում մի իրավիճակ է ստեղծված, երբ մարդկանց գիտակցության մեջ հայը ընդունվում է գերթշնամի, ով մեղավոր է Ադրբեջանում կատարվող ամեն ինչի համար»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29